
«Իրանի հետ գործարք չի լինի, բացի անվերապահ հանձնվելուց»,-գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը հավելել է, որ հանձնվելուց և նոր «ընդունելի առաջնորդի (կամ առաջնորդների) ընտրությունից հետո մենք, մեր հրաշալի և շատ քաջ դաշնակիցների և գործընկերների հետ միասին, անխոնջ կաշխատենք՝ ապահովելու, որ Իրանն այլևս չգտնվի փլուզման եզրին և այն տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ դարձնի, քան երբևէ»։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իրանը կունենա «մեծ ապագա»։
Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ պետք է մասնակցի Իրանի նոր ղեկավարության ընտրությանը։