Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում են քարտեզներ՝ պնդելով, թե տարածաշրջանում օդային երթևեկության հիմնական հոսքերը անցնում են Հայաստանի վրայով։ Նպատակը պարզ է՝ ցույց տալ, որ Հայաստանը դարձել է կարևոր օդային «խաչմերուկ»։


Սակայն նույն քարտեզները մոտիկից դիտելու դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Flightradar24-ի տվյալներով՝ տարածաշրջանային հիմնական օդային երթուղիների մեծ մասը անցնում է ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի և Ադրբեջանի օդային տարածքով։
Սև ծովից դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա գնացող երթուղիների հիմնական հոսքը անցնում է Վրաստանի վրայով, իսկ արևելք–արևմուտք ուղղությամբ զգալի հատվածը անցնում է Ադրբեջանի օդային տարածքով։ Հայաստանի վրայով անցնող թռիչքների թիվը այդ ընդհանուր հոսքերի համեմատ շատ փոքր է։

Այսինքն՝ քարտեզը արագ նայելիս կարող է տպավորություն ստեղծվել, թե տարածաշրջանի օդային երթևեկությունը կենտրոնացած է Հայաստանի վրա, բայց քարտեզը մեծացնելու դեպքում պարզ է դառնում, որ հիմնական օդային միջանցքները անցնում են հարևան երկրների վրայով, ոչ թե Հայաստանի։
MediaLab.am