
Մարտի 6-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքներով՝ 8 թիմերը բաժանվել են 4 զույգերի։ Նրանք կպայքարեն առաջին 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, որտեղ նրանց կմիանան ֆուտզալի Ա Լիգային մասնակցող 12 թիմեր։
Ֆուտզալի Հայաստանի գավաթին կմասնակցի 28 թիմ։ Մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ից։ Խաղերը կանցկացվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանության արդյունքները
«Ֆ.Կ. Տոբակո» — «Արարատ-Ջունիոր»
ՀԽՄ — «Սպորտինգ Երևան»
«Մանոր Մատրիքս» — ՀՊՏՀ «Համալսարանական հավաքական»
«Գուգարք» — «Արարատ-26»