Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել 40 երկրներին. ցանկում նաև Հայաստանն է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնում միջազգային գործընկերներին՝ Իրանի կողմից Ադրբեջանի տարածքի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո աջակցության հայտարարությունների, ուղերձների և հեռախոսազանգերի համար։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, գերատեսչությունը նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի հետ դրսևորված համերաշխությունը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ բացահայտ աջակցությունը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ այս ժամանակահատվածում Ադրբեջանի հետ համերաշխություն դրսևորելու համար և բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու համագործակցությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այն երկրների ցանկում, որոնց Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել, ընդգրկված է նաև Հայաստանը։

Leave a Comment