6 մարտի 2026 – 16:39 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։ Դեռ հաստատված չէ, թե ինչ գործի շրջանակում է նա ձերբակալվել, հայտնում է Sputnik Արմենիան:
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է կառույցի ուշադրության կենտրոնում։
Պալատը մշտական կապի մեջ է Հակոբյանի պաշտպանական խմբի հետ։
«Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:
Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»,- ասված է հայտարարությունում։
Հակոբյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանն է: