Լավ լուր Լուսնից | Radar Armenia

Լավ լուր Լուսնից

Գիտնականները պարզել են, որ 2024 YR4 աստերոիդը, որը, ըստ կանխատեսումների, կարող էր բախվել Լուսնին, իրականում 2032 թվականին շրջանցելու է այն։ Նոր հաշվարկների համաձայն՝ այն պարզապես կանցնի Լուսնից մոտ 21,200 կմ հեռավորության վրա: Աստերոիդը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին NASA-ի կողմից ֆինանսավորվող ATLAS (Asteroid Terrestrial-impact Last Alert System) համակարգի միջոցով։

Այն ունի մոտ 60 մետր տրամագիծ և սկզբնապես համարվում էր պոտենցիալ վտանգավոր, քանի որ տեսականորեն կարող էր բախվել Երկրին 2032 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նման չափի աստերոիդը կարող էր ոչնչացնել մի ամբողջ քաղաք կամ օվկիանոսն ընկնելու դեպքում առաջացնել հզոր ցունամի։ Հետագայում հաշվարկները ցույց տվեցին, որ Երկրին բախվելու վտանգ չկա, սակայն դեռևս անորոշ էր Լուսնի հետ բախման հարցը։ Նախնական գնահատականներով՝ նման բախման հավանականությունը կազմում էր մոտ 4.3%։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment