Իշխանությունը փորձելու է վարչական ռեսուրսով ազդել ընտրությունների վրա․ Առաքելյան

Այս իշխանությունը ամեն կերպ փորձելու է ազդել ընտրությունների վրա՝ վարչական ռեսուրսների, ճնշումների և այլ մեխանիզմների միջոցով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Սակայն մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի ընտրողը հասկանա այս պահի կարևորությունը և իր պարտքը կատարի՝ գնա ընտրատեղամաս։

Ընտրությունը ձևական գործողություն չէ. այն իրական հնարավորություն է իշխանափոխության և երկրի ապագան կերտելու համար։

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից»,-գրել է նա։

Leave a Comment