Բաքուն կանգնել է իր ժողովրդի մոտ սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև․ Զաքարյան



Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը:

Ալիևը չգիտի ինչ անի, որպեսզի մի կողմից ԱՄՆ-ին ու Իսրայելին ցույց տա, իբրև թե իրենց կողմից է և պատրաստ է պայքարել Իրանի դեմ: Որովհետև հայկական Արցախի օկուպացիայի ու բռնի հայաթափման հարցում առնվազն պարտք է մնացել նրանց:

Մյուս կողմից՝ փորձում է բարեկամություն խաղալ ու գոհացնել Իրանին, և չընկնել վերջինիս նավթակործան հրթիռների տակ, քանի որ հայկական Արցախի օկուպացման հարցում ստացած լոյալության համար Բաքուն պարտք է մնացել նաև Իրանին:

Մեկ այլ կողմից Արցախը հեշտությամբ օկուպացրած ու սեփական ժողովրդի աչքին հերոս կտրած պաշտոնական Բաքվի «հետույքն այրում են» նաև Նախիջևանի օդակայանի վրա ընկած ԱԹՍ-ները: Բաքուն կանգնել է նաև իր ժողովրդի առջև սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment