Տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է ԱԳՆ-ն։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը: