6 մարտի 2026 – 18:15 AMT
PanARMENIAN.Net – ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ անդրադարձել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցերին։
Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։
Խորհրդակցության ընթացքում մարզպետների հետ տեղի է ունեցել հարցուպատասխան։
Նշվում է, որ նախատեսվում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։
Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից գործելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը նախատեսվում է իրականացնել 2027 թվականից։