Արարատի մարզի Մխչյան գյուղում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող FAW մակնիշի ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել ջրատարում, կա 4 տուժած, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 21։30-ի սահմաններում։ Նշվում է, որ վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
