Միրզոյանն ու Ֆիդանը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ

Միրզոյանն ու Ֆիդանը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ

6 մարտի 2026 – 17:26 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

Նրանք մտահոգություն են հայտնել իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը»,- ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment