Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին․ Մակրոն

Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին, աջակցում է Լիբանանին:

Այս մասին, ըստ Le Figaro պարբերականի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան ռազմական ուժեր է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիրը, Իրանի կողմից թիրախավորված իր քաղաքացիներին և դաշնակիցներին պաշտպանելու համար, օգնում է նրանց անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «որսալու» հարցում։ Փարիզը ջանքեր է գործադրում՝ ապահովելու ծովային նավարկության անվտանգությունը»,- ասել է Մակրոնը։

Մարտի 3-ին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նախագահը հայտարարել էր, որ ձգտում է կոալիցիա ստեղծել՝ տարածաշրջանում գլոբալ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Leave a Comment