
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Իրանի դեմ քրդական հարձակմանը։ Նա այս մասին ասել է Reuters-ին։
«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ցանկանում են դա անել, ես լիովին կողմ եմ դրան»,- ասել է Թրամփը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն օդային աջակցություն կցուցաբերի քրդական հարձակմանը, թե արդեն արել է դա, Թրամփը պատասխանել է. «Ես դա չեմ կարող ասել ձեզ»։