ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «զգալի ազդեցություն» ունենալ Իրանի գերագույն առաջնորդի ընտրության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես զգալի ազդեցություն կունենամ, հակառակ դեպքում կարգավորում չի լինի», – Politico-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ վարչապետը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսլամական Հանրապետության ապագա ղեկավարությունը «կկառուցի առանց միջուկային զենքի Իրան» և մտադիր է «համագործակցել [Իրանի] հետ՝ նրանց օգնելու լավ ընտրություն կատարել»։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, որին լրատվամիջոցները անվանել են Իրանի առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածու, անվանել է «անգործունակ»։
Թրամփը նաև հաստատել է, որ աջակցում է քրդերին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությանը ներգրավելու գաղափարին։
«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ցանկանում են դա անել», – ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տունը հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ կլինի օդային աջակցություն ցուցաբերել քրդերին, եթե նրանք միանան գործողությանը։ «Ես դա չեմ կարող ասել ձեզ», – ասել է նա։
