Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք . Անահիտ Ավանեսյան


Հասարակություն


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ կից ներկայացնելով տեսանյութ՝ 


«Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով:


Ուրախ եմ փաստելու, որ այս անգամ նոր շենք կառուցելու պատճառը ոչ թե ներկայիս շենքային անմխիթար պայմաններն են, այլ` ընդլայնված բուժծառայությունների արդյունքում թողունակության խնդիրը։ Առողջապահական պետական ծրագրերի, ամենատարբեր բուժծառայությունների ներդրումն ու Գորիսում հասանելի դարձնելն ի սկզբանե եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը»։


Leave a Comment