Հութիների առաջնորդը հայտարարել է` միշտ պատրաստ են օգնելու Իրանին

Հութիների առաջնորդը հայտարարել է` միշտ պատրաստ են օգնելու Իրանին

Հյուսիսային Եմենը կառավարող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութին հայտարարել է, որ հութիների մատները միշտ «ձգանի վրա» են, եթե անհրաժեշտ լինի իրենց մասնակցությունը Իրանի պաշտպանությանը։
«Մենք համերաշխ ենք Իրանի հետ, և մեր ձեռքերը միշտ ձգանի վրա են՝ սպասելով ռազմական զարգացումներին, որոնք դա կպահանջեն»,- ասել է նա «Ալ Մասիրա» հեռուստաընկերության իր շաբաթական ելույթում։

Leave a Comment