Հարի Քեյնը վնասվածք է ստացել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը սրունիք մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Bayern & Germany-ն։

Նա բաց կթողնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումը, որը մարտի 6-ին է։

32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ նախորդ խաղում (3:2)  եւ բաց է թողել հերթական մարզումը։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 45 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment