ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան, հայտնել են Պն-ից։
Ըստ գերատեսչության՝ որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում:
Այսօր ավելի վաղ ABC Media-ն հայտնել էր, որ Կապանից կրակոցների, այդ թվում` հրետանու զարկերի ձայներ լսվում են Ադրբեջանի կողմից գրավված Կովսականի (Զանգելանի) ուղղությամբ։
