Ընդամենը մեկ ԱԹՍ չեզոքացնելու ունակություն չունեցող Բաքվի բարբարոսական վարչախբի պարագլուխը սպառնում է հաղթել Իրանին․ Վարդան Ոսկանյան



Ընդամենը մեկ ԱԹՍ չեզոքացնելու ունակություն չունեցող և Արցախի սովի մատնված ու բզկտված մեր քաջարի մարտիկների հետ անհավասար մարտում մեկ օրում պաշտոնապես մոտ 100 սպանված տված բանակով Բաքվի բարբարոսական վարչախբի պարագլուխը սպառնում է հաղթել Իրանին։

Վեց օր շարունակ Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ։

Արհեստածին Ադրբեջանում որքան ուզում են կարող են պոռոտախոսությամբ զբաղվել, բայց մի «հուշում»՝ թող ուշադրություն դարձնեն, որ Իրանի ԻՀՊԿ-ն, որի լիազորության տակ են ԱԹՍ-ները և հրթիռները, ի դեպ, չի ժխտել հարձակումը, այլ պահպանում է «կասկածելի» լռություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment