Ինչպես հայտնի է, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանն այսօր մերժել է պաշտպանական կողմի բողոքը և որոշեց, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը պետք է պահպանվի:
Փաստաբան Արամ Վարդևանյանն այս առնչությամբ ընդգծում է.
«Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են արդեն 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ»:
Այնուհանդերձ, փաստաբանը վստահ է՝ իրավունքը պետք է գերակայի և կգերակայի:
«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- շեշտում է Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում