Աբու Դաբիում պայթյուններ են լսվել․ Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմաբազային

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում պայթյուններ են արձանագրվել՝ միջազգային օդանավակայանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իրանական IRIB հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իրանը հարվածել է այդ տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազային։
Ֆրանսպրես գործակալությունը հայտնում է, որ քաղաքի բնակիչները լսել են մի շարք ուժեղ պայթյուններ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքել են հրթիռային սպառնալիքին։
Ազգային արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը ներկայում աշխատում են՝ չեզոքացնելու հնարավոր հրթիռային հարձակումները։

Leave a Comment