Ադրբեջանը 12 ժամով փակել է իր երկրի՝ Իրանին հարակից օդային տարածքի մի մասը

Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանը 12 ժամով փակել է երկրի օդային տարածքի մի մասը Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այս մասին գրում է gazeta.ru-նէ հղում անելով FlightRadar24 կայքին։


Սահմանափակումներ են արվել Բաքվի շրջանի հարավային հատվածի տարածքում՝ Իրանի հետ սահմանին։


Մինչ այդ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում ընկած անօդաչուների հետ կապված միջադեպը։ Իրանի ԱԳՆ ղեկավարը գործընկերոջ հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ միջադեպի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիներ են տուժել։


Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Անօդաչուներից մեկը բախվել է օդանավակայանին, ևս մեկը ընկել է Շաքեյաբադ գյուղի դպրոցի մոտ։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է, հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր երկրի լիակատար մարտական պատրաստության մասին։


Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան կհանձնվի բողոքի նոտա, ձեռնարկվում են նաև դիվանագիտական այլ քայլեր։ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և բոլոր հատուկ նշանակության ուժերը «բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի»։


Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ արձակված ԱԹՍ–ներից մեկն ընկել է դպրոցի մոտ, մյուսը՝ օդանավակայանի տերմինալի շենքի վրա, երկու մարդ տուժել է։


Այնուհետև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։

Leave a Comment