
Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո Ադրբեջանն Իրանի սահմանի մոտ փակել է իր օդային տարածքի մի մասը։
Reuters-ի տվյալներով՝ Ադրբեջանի պաշտոնական ծանուցման մեջ նշվում է, որ երկրի հարավում գտնվող օդային տարածքը փակվել է 12 ժամով։
Հինգշաբթի Ադրբեջանը հայտարարել է, որ Նախիջևանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, որոնցից մեկը հարվածել է օդանավակայանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաձակումն անվանել է «ահաբեկչություն» և կոչ է արել Իրանին պատասխանատվության ենթարկել։ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է միջադեպին իր մասնակցությունը և մեղադրել Իսրայելին։