Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Նախիջևանի ուղղությամբ իրանական անօդաչուների հարձակումները։
«Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները, որոնք մեծացնում են պատերազմի ընդլայնման ռիսկը, պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն։ Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի աջակցել Ադրբեջանին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել էր Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։
«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել էր պաշտոնյան։