Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը կարող է դառնալ եվրոյի համար գլխավոր տնտեսական ռիսկերից մեկը։ Այս մասին հայտարարել է «Ալֆա-Ֆորեքս» ընկերության հաճախորդների աջակցության և վաճառքների բաժնի ղեկավար Ալեքսանդր Շնայդերմանը՝ նշելով, որ տարածաշրջանում լարվածությունը արդեն ազդում է համաշխարհային շուկաների վրա։

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է նավթի և գազի գների աճի։ Քանի որ Եվրամիությունը այս էներգակիրների խոշոր գնորդներից է, գների բարձրացումը կարող է արագացնել գնաճը, ավելացնել բիզնեսի ծախսերը և նվազեցնել սպառողական պահանջարկը։ Այդ գործոնները, ըստ նրա, կարող են դանդաղեցնել եվրագոտու տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել տեխնիկական ռեցեսիայի։

Շնայդերմանը նաև նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում ներդրողները հաճախ նախընտրում են դոլարային ակտիվները, ինչը ուժեղացնում է ԱՄՆ դոլարը և լրացուցիչ ճնշում գործադրում եվրոյի վրա։ Նրա գնահատմամբ՝ մոտակա ժամանակահատվածում եվրո-դոլար փոխարժեքը կարող է պահպանվել մոտավորապես 1.15–1.18 միջակայքում՝ բարձր տատանումների պայմաններում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment