Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարտի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ։

Այսօր Իրանի կողմից ահաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ։ Այս մասին հայտարարել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրդեհի թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։

Նախիջևանի միջազգային օդանավակայանը,  դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդկոծության: Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։

Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն».,-ասել է Ալիևը:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment