
1in.am Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մենք մշտական կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», – ասել է նա։