Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Մ.-ն քաղաքացուց 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ պահանջելու դեպքով ձերբակալվել է, իսկ Ս.Հ․-ն և Ա.Հ-ն կալանավորվել են, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հրապարակումների՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ն իր ընկեր Ա.Հ․-ի հետ նախնական համաձայնությամբ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ ստացած, բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող Ռ.Գ․-ին հարկադրել է սուտ ցուցմունք տալ:
Նրանից պահանջել են նախաքննություն իրականացնող մարմնին չհայտնել դեպքի իրական հանգամանքները, վիճաբանության մասնակիցներին նկարագրել մտացածին տվյալներով, հայտնել, որ ներկայացրած անձինք որևէ առնչություն չունեն դեպքի հետ:
Նախաքննության ընթացքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Մ.-ի և Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
