5 մարտի 2026 – 18:18 AMT
PanARMENIAN.Net – ԱՄԷ-ում մնացած և խնդիրների բախված ՀՀ քաղաքացիները պետք է առցանց հայտ ներկայացնեն, հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը:
«Թռիչքների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ԱՄԷ-ում մնացած և հյուրանոցներում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք իրենց տվյալները լատինատառ լրացնել հետևյալ հղումով՝ տեղական իշխանությունների աջակցությամբ խնդիրները հասցեագրելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ:
Տվյալները պետք է լրացնել մինչև մարտի 6-ը՝ առավոտյան 10:00-ն:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: