
Բորիկը, իհարկե, սեփական նախաձեռնությամբ չէ, որ հայհոյվելու առիթ է տվել. փողի դիմաց է հարվածի տակ ընկել: Բայց մի՞թե սրան վճարողներն այսքան ժամանակ չեն հասկացել, որ կոտրած «պլաստինկայի» դերում հանդես եկող Բորիկը Քոչարյանի ճակատին այլևս խարան է դարձել:
Բորկիկների ամենամեծ սուտն իշխանության հանձնման մասին լկտի թեզն է. իշխանությունը ոչ թե հանձնվել է, այլ փողոցային ճնշման տակ զիջվել: Ընդ որում՝ բորիկն ու տերերն էլ էին 2018-ին փողոց դուրս եկել՝ Նիկոլին իշխանության բերելու պահանջով՝ հանգամանք, որը նրանց կողմից խնամքով թաքցվում է:
Բորիկը միաժամանակ պնդել է, թե ՀՀԿ-ն չունի ասելիք, և սա այն դեպքում, երբ այս ողջ ընթացքում քաղաքական դաշտում ամենամեծ ասելիք ունեցողն ու ամենաբարձր խոսացողը հենց ՀՀԿ-ն է եղել. ասում էին՝ մի՛ գնացեք 2021-ին ընտրությունների ճանապարհով, քանի որ Նիկոլին վերարտադրելու եք, ասում ու նախազգուշացնում էին Արցախի կորստի իրական վտանգի, անվտանգային համակարգի քայքայման ու դրանից բխող հետևանքների մասին: Հիմա էլ ասում են, որ եթե Նիկոլին չհաջողվի մինչև ամառ հեռացնել, նա կրկին վերարտադրվելու է. իմպիչմենտի գործընթաց սկսելու միակ նպատակն այդ վերարտադրությունը կանխելն է:
Բորիկը նաև մեղադրել է ՀՀԿ-ին «թույն թափելու» համար այն դեպքում, երբ ոչ ոք չի կարող Բորիկի ու նրան ֆիանսավորողների հետ մրցել թույն թափելու հարցում: ՀՀԿ-ն ընդամենը փորձում է պաշտպանվել ու նաև խնդրել դադարել Նիկոլի «ջրաղացին ջուր լցնել»՝ հանդիասնալով, ըստ էության, Հայաստանի ինստիտուցիոնալ հիշողության կրողն ու շատ լավ հակսնալով, թե ներընդդիամդիր «միսուտոցիի» պատճառով ով է շահում:
Նկատենք, որ այդ հորդորներին բորիկների արձագանքը ևս մեկ անգամ փաստում է, որ «Նիկոլը չլինի, ով ուզում ա լինի» մոտեցումը տվյալ դեպքում իսկապես ճակատագրական սխալ է, որը գործել հայ ժողովուրդն ուղղակի իրավունք չունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: