«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությունն է՝ նվիրված կանանց տոների մեկամսյակին. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ցուցադրության հիմքում թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ներկայացնում են Երևանի կանանց կերպարներն ու պատմությունները՝ 19-րդ դարից մինչև մեր օրերը։
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը։
Բացումը՝ մարտի 7-ին, ժամը 15:00-ին»։
