
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրանի կողմից «Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչուների հարվածը»։
Միաժամանակ՝ «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է Նախիջեւանի վրա ԱԹՍ հարձակումը։
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի նոր հայտարարությամբ Իրանին կոչ է արել չժխտել Նախիջեւանի վրա հարվածը եւ շեշտել, որ նման մոտեցումը «չի կարող որևէ պարագայում ընդունելի համարվել»:
«Ըստ առկա տեղեկությունների՝ տեխնիկական միջոցների օգնությամբ պարզվել է, որ Իրանի զինված ուժերի չորս անօդաչու թռչող սարք է ուղարկվել Ադրբեջանի Նախիջևան շրջանի վրա հարձակումներ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Տես նաեւ՝ Իրանի ԶՈւ Գերագույն շտաբը հերքում է Ադրբեջանին հարվածելու մասին հաղորդումները