Փաշինյան․ Չեմ հիշում՝ երբևէ ասած լինեմ՝ գնում ենք Արևմուտք, ՌԴ հետ հարաբերությունները վատացնելու խնդիր չունենք

Փաշինյան․ Չեմ հիշում՝ երբևէ ասած լինեմ՝ գնում ենք Արևմուտք, ՌԴ հետ հարաբերությունները վատացնելու խնդիր չունենք

5 մարտի 2026 – 15:58 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանն ընդունել է ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, բայց նպատակ չունի վնասել Ռուսաստանի շահերին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես չեմ հիշում, որ երբևէ ասած լինեմ՝ գնում ենք Արևմուտք։ Սովորաբար ասում եմ՝ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի թեմային։

«Մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ տեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը նպատակ չի ունեցել վնասել Ռուսաստանի շահերին։

«Մենք խնդիր չենք ունեցել, չունենք, չենք ունենու ՌԴ շահերին վնասելու։ Մենք խնդիր ենք ունեցել, ունենք և միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի պետական շահերով»,-ասել է վարչապետը:

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment