Վարչապետը` Արտաշատի քաղաքապետին «բզելու» մասին․ «Երբեմն նախկին պաշտոնյաներին պետք է թողնել՝ իրենց կյանքով ապրեն»

Վարչապետը` Արտաշատի քաղաքապետին «բզելու» մասին․ «Երբեմն նախկին պաշտոնյաներին պետք է թողնել՝ իրենց կյանքով ապրեն»

5 մարտի 2026 – 16:15 AMT

PanARMENIAN.Net – Երբեմն պետք է նախկին պաշտոնյաներին թողնել, որ իրենց կյանքով ապրեն, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Արտաշատում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ, հայտնում է «Փաստինֆոն»:

Լրագրողն ասել է․ «Քաղաքապետին ձեռքով հրում եք, բզում եք, որպեսզի լռեցնեք, որ նախկին ոստիկանապետի անունը չհայտնի և չասի, որ այս շենքը պատկանում է Արամ Հովհաննիսյանին։ Ինչո՞ւ էիք փորձում լռեցնել, արդյո՞ք պետք է ենթադրենք, կարծենք, որ նախկինների թալանի մասին խոսող ձեր իշխանությունը փորձում է, օրինակ, Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել»։

Փաշինյանն այդ հարցադրմանը պատասխանել է, որ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չէ:

«Պետք է երբեմն նախկին պաշտոնյաներին թողնել, որ իրենք իրենց կյանքով ապրեն, առավել ևս, որ այդ շենքը կառուցվել է 15- 20 տարի առաջ, երբ որ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ է աշխատելիս եղել»,-ասել է Փաշինյանը:

Leave a Comment