Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չի բացառել, որ իր երկրի զինված ուժերը կարող են մասնակցել Իրանի շուրջ ընթացող հակամարտությանը՝ աջակցելով դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Երբեք չի կարելի կտրականապես բացառել մասնակցությունը: Մենք կկանգնենք մեր դաշնակիցների կողքին»,- հայտարարել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ իրենք մշտապես պատրաստ են պաշտպանելու կանադացիներին։
Նա կոչ է արել դադարեցնել քաղաքացիների ու քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորումը։
Քարնին ցանկանություն է հայտնել, որ վերջ տրվի էսկալացիային։