
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս տղան կամ տեղյակ չէ Իրանի դեմ սանկցիաներից, կամ տեղյակ են ու ուզում են Հայաստանն էլ մտցնեն սանկցիաների տակ, կամ էլ գիտեն Իրանը Լոռուն ու Տաշիրին կպած մարզ է։
Բայց ամենամտահոգիչը իր/իրենց չիմացությունը կամ մտադրությունները չեն։ Նյութը հավանած 3200 մարդ լսել է Վանաձորում նավթավերամշակման գործարան բառերն ու հուզվել, առանց տեղյակ լինելու դրա հետևանքների ու անգամ հնարավորությունների մասին։
Մարդկանց մեղադրելու չէ. Հայաստանն ապրել է մեկուսացման մեջ ու շատերը տեղյակ չեն աշխարհից, որովհետև մենք այլ ինֆորմացիոն տարածության մեջ ենք եղել ու մնում… Մնում է հասկանալ, թե նավթամթերքը երիտասարդն ինչպես է Իրանից հասցնելու Վանաձոր։ Երևի ֆուռերով կամ ինքնաթիռով։ Կամ էլ երևի գիտեն Նախիջևանը մերն է’ Լավրովը չեղարկել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը…