Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

 

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

 

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 



Leave a Comment