Մարտի 5-ին Երևանում՝ Մայակ թաղամասում, ավտոտնակի փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ահազանգն ստացել է ժամը 07։30-ին։ Պարզվել է, որ պայթյունը տեղի ունեցել Մայակ թաղամասի շենքերից մեկին հարակից երկհարկանի ավտոտնակում։
ՆԳՆ-ն հայտնում է, որ փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել են ներսում կայանած Toyota մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների 6 ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։
Փլուզման հետևանքով տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
