Եթե ՔՊ-ն դույզն-ինչ պատկերացում ունենար անվտանգային խնդիրների մասին, 44-օրյան կա՛մ չէր լինի, կա՛մ կունենար բոլորովին այլ ավարտ



Արձագանքելով Նիկոլի հասցեին այս օրերին ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքներին՝ Անդոնը պնդել է, թե ընդդիմությունն անվտանգային միջավայրից գլուխ չի հանում, խնդիրների շուրջ չունի պատկերացում կամ տեսակետ, իսկ Նիկոլի «պեռաժկին» էլ գործին չի խանգարում, քանի որ համապատասխան մարմինները խնդրով զբաղվում են:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ ընդդիաիդր Նիկոլը, եթե նման վարք դրսևորեին նախկին իշխանություններն ու կատարվողի ֆոնին «կուկուռուզ» կամ «պեռաժկի» կրծեին տեսախցիկների առաջ՝ ջանալով առաջ տանել սեփական կուսակցության գործերը: Մինչդեռ Անդոնի համար ոչ մի անբնական բան չկա, փաստորեն, իսկ թե ինչու, պարզ է. չի ցանկանում Նիկոլի աչքից ընկնել ուխոստովանել, որ խայտառակվել են:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Անդոնը պարզապես ստել է.ինքն էլ գիտի,որ ՔՊ-ական իշխանությունը համեմատվելու եզրեր անգամ չունի ընդդիմության հետ, քանի որ վերջինս շատ ավելի ադեկվատ ու պրոֆեսիոնալ է, և դրանում համոզվելու համար ընդամենը պետք է համեմատել 2018-ից հետո ու դրանից առաջ Հայաստանի ունեցած դիրքերը համաշխարհային արենայում ու մեր տարածաշրջանում: Եթե ՔՊ-ն դույզն-ինչ պատկերացում ունենար անվտանգային խնդիրների մասին, 44-օրյան կա՛մ չէր լինի, կա՛մ կունենար բոլորովին այլ ավարտ, համաձայն չե՞ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment