«Կրասնոդարը» գավաթային առաջին խաղում զիջել է ԲԿՄԱ-ին

Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարն» արտագնա խաղում 1-3 հաշվով զիջել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։

Հանդիպման վերջնամասում հյուրերը մնացել են 10 հոգով, երկրորդ դեղին քարտից հետո հեռացվել է Ջովանի Գոնսալեսը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել 43-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը հայտավորված էր բանակայինների կազմում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Խաղին մարզադաշտից հետևել է նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։

Leave a Comment