«Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ և մեծ վնասներ չկան․ փոխտնօրեն

Մարտի 5-ին «Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ և մեծ վնասներ չկան, Armenia Today-ի նկարահանող խմբին դեպի վայրում հայտնել է առևտրի կենտրոնի փոխտնօրեն Շուշան Ավագիմյանը։

Նա տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել էր առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում՝ խանութներից մեկի տանիքում։ Ավագիմյանի խոսքով՝ հրդեհի օջախ են նկատել խանութում, որից հետո առևտրի կենտրոնաի հակահրդեհային համակարգերն արագ գործել են։

«Հրշեջների օպերատիվ միջամտության արդյունքում հրդեհը մարվել է, որի նախնական պատճառը կարճ միացումն է, բայց ամեն ինչ պարզ կլինի վերջնական եզրակացությունից հետո»,- ասել է փոխտնօրենը։

Նա հավելել է, որ առևտրի կենտրոնում էլեկտրաէներգիան և աշխատանքները վերկանագնվում են։

Ավելի վաղ ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15 քմ։ ՆԳՆ-ն հրդեհի ահազանգն ստացել էր ժամը 08։59-ին։ ՆԳՆ տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։

Ավելի ուշ առևտրի կենտրոնը հայտնել է աշխատանքների ամբողջական վերականգնման մասին։

Leave a Comment