Այո՛, ես մկրտված եմ։ Ես Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007 թվականի հուլիսի 25-ի կողմերը։ Շուշանի ծնվելուց որոշ ժամանակ անց երեխաների հետ միասին եմ մկրտվել։ Տեր Կորյուն քահանան է ինձ մկրտել, որը կինո «Հայրենիքի» մեր բակում էր ապրում, , այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև օրեր առաջվա հայտնի դրվագին, երբ Արտաշատի փողոցներում քայլելիս իրեն ուղեկցող քաղաքապետ Կառլեն Մկրտչյանին հարցրել էր՝ ի՞նչ շենք է, իսկ վերջինիս պատասխանից հետո, որ շենքի սեփականտերը նախկին փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է, բզել էր քաղաքապետի թևը՝ ակնարկելով, որ լռի։
«Ինչ վերաբերում է իմ այդ ռեակցիային, դա ռեակցիա է ուղղակի։ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի, և երբեմն նախկին պաշտոնյաներին պետք է թողնել հանգիստ՝ իրենց կյանքով ապրելու՝ առավել ևս, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ Արամ Հովհաննիսյանը, չգիտեմ, որտեղ է աշխատելիս եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։