Ադրբեջանի ՊՆ-ն էլ դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ

Ադրբեջանի ՊՆ-ն էլ դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ

Իրանը գրոհել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա․ ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

«ԱԹՍ-ների տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասներն ուսումնասիրվում են։ Դատապարտում ենք Իրանի ԶՈւ կողմից երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն եղել որևէ ռազմական անհրաժեշտության վրա։

Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանը»։

Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ պատրաստում է պատասխան միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, բնակչության և քաղ․ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար․ «Այդ հարձակումները անպատասխան չեն մնա»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment