Նախիջևան, կենսաթոշակ, Երևանում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային

 

• Նախիջևանի օդանավակայանի տարածքում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ընկել է Իրանից արձակված անօդաչու թռչող սարք․ վնասվել է տերմինալը, երկու մարդ տուժել է, տարհանվել են մոտակա դպրոցները:

• Բաքվից մեկնած ինքնաթիռը վերադարձել է։ 

• Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին և բողոք հայտնել միջադեպի կապակցությամբ։

•  Կառավարությունում քննարկվել է կենսաթոշակների բարձրացման հարցը․ նշվել է, որ 2026-ին հնարավոր է ավելի բարձր հարկային եկամուտ ստանալ և թոշակները պետք է չլինեն սպառողական զամբյուղից ցածր։

•  ԱԺ-ում հակակոռուպցիոն թեմայով ելույթի ընթացքում իշխանության ներկայացուցիչը կոշտ քննադատություն է հնչեցրել ընդդիմության հասցեին։

•  Երևանում ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ և շենքերի պատուհաններ, կա մեկ տուժած։ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում նաև տեղի է ունեցել փոքր հրդեհ, որը արագ մարվել է։

Leave a Comment