Քրդստանը չի դառնա հակամարտության կողմ. Բարզանին՝ Արաղչիին

Քրդստանը չի դառնա հակամարտության կողմ. Բարզանին՝ Արաղչիին

Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու տարածաշրջանում սրվող լարվածությունն ու անվտանգային մարտահրավերները։ Կողմերը հատուկ անդրադարձ են արել սահմանային անվտանգությանն ու անկայունության հետագա խորացումը կանխելու անհրաժեշտությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է խաղաղության պահպանման կարևորությունը և սահմանների պաշտպանության ամրապնդումը՝ թույլ չտալու որևէ գործողություն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը։

Նախագահ Բարզանին վերահաստատել է Քրդստանի դիրքորոշումը՝ նշելով, որ իրենք չեն դառնա հակամարտության կողմ և կշարունակեն հանդես գալ որպես խաղաղության գործոն։ Նա իր աջակցությունն է հայտնել դիվանագիտական բոլոր ջանքերին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանն ու ժողովուրդներին պատերազմի վտանգներից զերծ պահելուն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment