Իրաքյան Քուրդիստանը չի մասնակցի Իրանի դեմ հակամարտությանը – Armenia Today

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությանը: РБК – ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցում։

Բարզանին հաստատել է, որ Իրաքյան Քուրդիստանը կմնա «կայունացնող գործոն» և կաջակցի դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանը և տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի կանխմանը:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment