Իրաքյան Քուրդիստանը հերքում է Իրանի դեմ հարձակման մասին տեղեկությունները


Միջազգային


Իրաքյան Քրդստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ազիզ Ահմադը հայտարարել է, որ ոչ մի քուրդ չի հատել Իրանի սահմանը, և որ հակառակ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Ոչ մի իրաքցի քուրդ չի հատել սահմանը։ Այդ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», – գրել է նա X-ում։

Ահմադը պատասխանել է Fox News-ի այն հաղորդագրություններին, որոնցում պնդվում էր, որ հազարավոր իրաքցի քրդեր հարձակում են սկսել Իրանի դեմ։


Leave a Comment