ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է․
«Որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգերը, և օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար»,-ասել է վարչապետը՝ հավելելով․ ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրաշրջանառություն կա։
Վարչապետը հուսով է, որ շուտով ոչ միայն Ադրբեջանից ապրանք կներմուծվի, այլև Հայաստանից էլ կարտահանվի Ադրբեջան։
