Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել Է Իրանի տարածքից անօդաչու սարքերով հարձակումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու սարքերով հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց։
Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։
Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ անդրադառնա վերոնշյալ հարցին, պարզաբանումներ տա և ձեռնարկի անհրաժեշտ և անհապաղ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դերմիչիլուն կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։
Ըստ հաղորդագրության՝ մեկ անօդաչու սարք բախվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքին, իսկ մեկ այլ անօդաչու սարք բախվել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շրջակայքին։
